
London Chess Classic մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին:
Կիսաեզրափակչի մյուս խաղում Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան, ինչպես առաջին տուրում, այս անգամ նույնպես ոչ-ոքի են խաղացել:
Դեկտեմբերի 12-ին կկայանան կիսաեզրափակչի վերջին հանդիպումները, որից հետո կորոշվի եզրափակչի մասնակիցները: