Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ և դիմում ներկայացրել՝ հրաժարվելով իր պաշտոնից: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ից իրականացնելու է անժամկետ գործադուլ՝պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Դերասանները նշել էին, որ չեն ցանկանումհամագործակցել նրա հետ: Նրանք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում են տեսնում Համազգային թատրոնի վաստակավոր դերասանուհի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանին, իսկ տնօրենի պաշտոնում՝ թատրոնի դերասան Արման Նավասարդյանին: