Ապրիլյան պատերազմի մասնակից 650 ուսանողների վարձը կզեղչվի ևս 20 տոկոսով. Կառավարության որոշումը
Advertisement 1000 x 90

Ապրիլյան պատերազմի մասնակից 650 ուսանողների վարձը կզեղչվի ևս 20 տոկոսով. Կառավարության որոշումը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում որոշում կայացրեց 2018-ի բյուջեում վերաբաշխում կատարել և 50 մլն դրամ հատկացնել ԿԳՆ-ին՝ Հայաստանի բուհական անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանակում մարտական հերթապահություն իրականացրած, մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

Հարցը ներկայացրեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկվում է 112 ուսանողի, որոնք ունեն 2 և ավելի անչափահաս երեխա, հատկացնել վարձավճարի փոխհատուցում, բացի այդ շուրջ 650 ուսանողի, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, իրականացրել  են մարտական հերթապահություն, հատկացնել 20 տոկոս զեղչ:



Նման նյութեր