Ստյոպա Սաֆարյան. «Կառավարություն կազմավորելիս տարբեր պաշտոններում հնարավոր թեկնածուներին տալ տնային աշխատանք հետևյալ թեմայով»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Կառավարություն կազմավորելիս տարբեր պաշտոններում հնարավոր թեկնածուներին տալ տնային աշխատանք հետևյալ թեմայով»

Քանի որ ՔՊ-ում աշխատանքային կարգով քննարկում են նշանակումների հարցը՝ այս պահին ԱԺ-ում, իսկ առաջիկայում նաև կառավարությունում, մի լավ և էֆեկտիվ առաջարկություն անեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար.

Կառավարություն կազմավորելիս տարբեր պաշտոններում հնարավոր թեկնածուներին տալ տնային աշխատանք հետևյալ թեմայով.

-պատասխանատվության ոլորտի համար կազմել խորքային ու համապարփակ գործողությունների ծրագիր, չափելի, գնահատելի, բոլոր ռիսկերի ու հնարավորությունների մատնանշումով:

Հասկանալի է, որ այդ ծրագիրը պետք է բխեցվի Իմ քայլի ու ՔՊ-ի ծրագրերից, որտեղ լավագույն դեպքում միայն նպատակներ, սկզբունքներ են շարադրված, ու այս առումով քարոզարշավում էլ դրանք չկոնկրետացվեցին:

Եթե սա չարվեց, ու միայն նայեցին թեկնածուի քաղաքական պրոֆիլին, ինչպես Ռոմանոս Պետորսյանն է ասում, ապա Փաշինյանի կառավարությունը զուտ կզբաղվի սիտուատիվ, օպերատիվ կառավարումով, եղած միջոցները թող որ օպտիմալ ծախսելով:

Դեռևս ամռանն էլ ակնարկեցի, որ մեր համակարգը ցավոք այնպիսին է, որ ոչ ներքին օղակներում կրեատիվության ու գաղափարների ավելցուկ կա, /չինչին բացառություններով, այն էլ եթե ստորինները վերևում գտնվողնեին իրենցից ավելի արժանավոր, պրոֆեսիոնալ ու խելացի չհամարեն, չեն էլ օգնելու նրանց կայացմանը, մնացածը ուղղակի համակարգի պրոցեդուրաներին ընտելացած զանգված է/, ոչ էլ դրսից են այլոք կոնկրետ մշակված գաղափարներ ու ծրագրեր տալու:

Անցած 7 ամիսները դա ապացուցեցին լավագույնս:



Նման նյութեր