Ամայացած ԱԺ–ի միջանցքներում այս օրերին կարելի է հանդիպել միայն վարչական աշխատողներին, շենքի միջանցքները վերանորոգող շինարարներին ու հատուկենտ լրագրողներին, որոնք այստեղ են գալիս ԱԺ–ից դեռ չհեռացած որևէ նախկին պատգամավորի հանդիպելու ակնկալիքով։
Բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Պատգամավորների օգնականներն ու քարտուղարուհիները հայտնում են, որ նրանք արդեն մի քանի օր է` խորհրդարան չեն գալիս։
Միջանցքներն ամայի են, աշխատասենյակների դռները փակ, որոշ աշխատասենյակների մոտ պատերից արդեն հանված են նաև նախկին «տերերի» անուն–ազգանուններով ցուցանակները։ Այսպիսի տեսարան այսօր խորհրդարանում արձանագրեց նաև Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am