ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է ԱՄՆ դեսպանատանը` Հայաստանը անվտանգ է բոլորի համար
Advertisement 1000 x 90

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է ԱՄՆ դեսպանատանը` Հայաստանը անվտանգ է բոլորի համար

ՀՀ ոստիկանությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանն ի պատասխան ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս։

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,–ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ էր արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: