Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, շատերին է հետաքրքրում այն փաստը, որ ՀՀՇ-ից հետո մեր բոլոր հայտնի կուսակցություններում բացակայում է ներքին ընդդիմությունը, որը միշտ կուսակցություններին փրկում է ճահճի վերածվելուց և առաջ է մղում: Այս խնդրի մի ուշագրավ ձևակերպում գտա փորձառու գործչի՝ Վալերի Պողոսյանի հոդվածներից մեկում. «… հայտնի մի քանի տասնյակ կուսակցություններից ոչ մեկը չունի ներքին ընդդիմություն:
Իսկ ինչո՞ւ չունի: Մի պարզ պատճառով՝ քանզի կուսակցություններից յուրաքանչյուրը ստեղծել եւ ղեկավարում է մեկ անձ, որն էլ դարձել է լիդերը եւ աստիճանաբար վերածվել առաջնորդի, իսկ կուսակցությունը դառնում է գրպանային, այսինքն՝ դադարում է լինել կուսակցություն: Հասկանալի է, որ այդպիսի կուսակցությունները չեն կարող գործել ժողովրդավարական սկզբունքներով, ինչը սահմանադրական պահանջ է: Հասկանալի է նաեւ, որ նման կուսակցություններից բաղկացած խորհրդարանը նույնպես չի կարող գործել ժողովրդավարական սկզբունքներով»»:
Կարծում եմ շատերին է հետաքրքրում այն փաստը, որ ՀՀՇ-ից հետո մեր բոլոր հայտնի կուսակցություններում բացակայում է ներքին…
Gepostet von Narine Dilbaryan am Donnerstag, 13. Dezember 2018