Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շրջաններ հանձնել համոզելու են Հայաստանի ցանկացած ղեկավարին, ցանկացած հանդիպման ժամանակ, երբ խոսքը գնա Արցախի հարցի մասին փորձելու են հայկական կողմին իբր խաղաղություն դեմ տան, որպեսզի գոնե 5 շրջան պոկեն։
Բայց պետքա գիտակցել, որ այդ համոզող պետություններից որևէ մեկը չի կարողանալու խաղաղության երաշխավոր լինել։ Ոչ մեկ խոստումի դիմաց չեն կարողանալու վստահ լինեն, որ տարածք ստանալուց հետո Ադրբեջանը կամ Հայաստանը մեկ այլ թեմա չի բարձրաձայնի։ Այ դրա համար ոչ մեկ երաշխավոր չի կանգնելու՝ խոստանալու են, խնդրելու են, համոզելու են, պատերազմով են վախեցնելու բայց վիզ չեն վեկալելու։
Արցախի խաղաղության միակ երաշխավորը դա բանակն է։ Առաջին հերթին բանակը, հետո քաղաքական ղեկավարությունը մեկը մյուսին լռեցնելով պետք է պահեն Արցախը ու ոչ մի դեպքում որևէ երրորդ երկրի խոստումներին չհավատան»։
Շրջաններ հանձնել համոզելու են Հայաստանի ցանկացած ղեկավարին, ցանկացած հանդիպման ժամանակ, երբ խոսքը գնա Արցախի հարցի մասին…
Gepostet von Ashot Asatryan am Freitag, 14. Dezember 2018