Հավաստիացնում եմ, որ բոյկոտ չկա Ռուսաստանի հայ գործարարների կողմից․ Հայկակ Արշամյան. yerevan.today (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հավաստիացնում եմ, որ բոյկոտ չկա Ռուսաստանի հայ գործարարների կողմից․ Հայկակ Արշամյան. yerevan.today

«Հայաստան» հիմնադրամը հեռուստամարաթոնի արդյունքներով հավաքել է 14 մլն 115 հազար 940 դոլար: Այս մասին հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Հրավիրած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ հեռուստամարաթոնին բացի գործարար Սամվել Կարապետյանից, նվիրատվություն է արել նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ 100 հազար ռուբլի։ Նույնքան դոլար էլ նվիրաբերել է Աշոտ Խաչատրյանը։ Այնպես որ, ըստ հիմնադրամի ղեկավարի, ռուսաստանաբնակ գործարարների բոյկոտի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հայկակ Արշամյանը ներկայացրեց նաև, թե որ երկրից ինչ նվիրատվություն է ստացվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerevan.today



Նման նյութեր