ԱՄՆ առաջին տիկինը՝ 48-ամյա Մելանյա Թրամփը, այցելել է Վաշինգտոնի մանկական հոսպիտալ։ Այս մասին ասված է նրա Instagram-ի պաշտոնակական էջում։
Մելանյա Թրամփը կրում էր էլեգանտ սպիտակ զգեստ, որը համադրել էր երկար վերարկուի և նույն գույնի կոշիկների հետ։
Այցի ընթացքում Մելանյա Թրամփը երեխաների համար կարդացել է Թոդ Ցիմերմանի Oliver the Ornament հեքիաթը, որն առնչվում է վերջին շրջանում բավական արդիական թեմայի՝ հոգեբանական «ահաբեկչությանը» (ստեղծագործության մեջ պատմվում է Օլիվեր անունով խաղալիքի մասին, որը ծաղրում է ընտանեկան հավաքածուի մյուս խաղալիքներին)։
Այս մանկական հոսպիտալ այցելելու սովորույթը գոյություն ունի արդեն 60 տարի։ Դրան սկիզբ է դրել Բես Թրումենը՝ ԱՄՆ 33-րդ նախագահ Հարի Թրումենի կինը։ Մինչ այժմ ԱՄՆ բոլոր առաջին տիկինները հետևում են այդ ավանդույթին։