
Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ում:
«Զինագործները» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ են տարել, իսկ Մխիթարյանը խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին.
«5 հաղթանակ Եվրոպա լիգայում»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք, որ «Ղարաբաղի» հետ հանդիպման վերջնամասում հայ երկրպագուն Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին:
Անվտանգության աշխատակիցները, սակայն, երիտասարդին դուրս էին բերել խաղադաշտից: Ավելի ուշ հայ երկրպագուն ազատ էր արձակվել:
View this post on Instagram