Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթում հայազգի Իսկուհի Համբարձումյանն արժանացել է ոսկե մեդալի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթում հայազգի Իսկուհի Համբարձումյանն արժանացել է ոսկե մեդալի

Հրուշակագործ Իսկուհի Համբարձումյանը երկար տարիներ բնակվում է Բելառուսում: Հայաստանից այնտեղ տեղափոխվել է 90-ական թվականներին: «Արմենպրես»ի հետ զրույցում Իսկուհի Համբարձումյանը պատմում է, որ խոհարարության նկատմամբ սերն իր մոտ արտահայտվել է դեռ վաղ տարիքում:

«Բոլոր հայ կանայք այս կամ այն չափով ունենում են խոհարարական հմտություններ: Ես դեռ դպրոցահասակ տարիքից էի սիրում խոհանոցը, խմորեղեններ պատրաստելը: Երբ տանն առիթ էր լինում կամ հյուր էինք գնում, իմ ձեռքի պատրաստած խմորեղենով, տորթերով փորձում էի ուրախացնել, հաճելին պարգևել մտերիմներիս: Այդ աշխարհն ինձ շատ հոգեհարազատ էր»,-ասաց Իսկուհի համբարձումյանը:

Նա ամուսնացել է երիտասարդ տարիքում, ունեցել է երեք երեխա, այդ շրջանում գրեթե ժամանակ չի ունեցել խոհարարական հմտությունները զարգացնելու, դրանք մասնագիտական հիմքի վրա դնելու համար: Ամեն դեպքում, միշտ շարունակել է թխել, ինքնուրույն այդ գործում նորույթներ սովորել, իր աշխատանքը նորովի ներկայացնել: Նրա աշխատանքը գնահատողներն իր ընտանիքն էր, հարազատներն ու ընկերները: Մի անգամ, ընկերներից մեկի առաջարկը խթան է հանդիսանում կյանքում կտրուկ փոփոխություններ անելու համար: Տարիներ առաջ իր ընկերներից մեկը, ով աշխատում էր Բելառուսի առողջարաններից մեկում, առաջարկում է մասնակցել խոհարարների մրցույթի՝ ներկայացնելով տորթեր:

 

Ամբողջությամբ՝ armenpress.am