Երգչուհի Անիտա Ցոյը խոստովանել է, որ տարվել է համակրելի հայերի հետ զբոսանքով. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երգչուհի Անիտա Ցոյը խոստովանել է, որ տարվել է համակրելի հայերի հետ զբոսանքով. armeniasputnik.am

Երգչուհին ներողություն է խնդրել երկրպագուներից՝ կատակելով, որ «ֆիլհարմոնիայից ոչ հեռու զբոսանքով է տարվել հայերի հետ»։

Հայտնի երգչուհի Անիտա Ցոյը չորեքշաբթի ելույթ է ունեցել Ռյազանում «10|20» շոուի ժամանակ և այնքան է կատակել հանդիսատեսի հետ, որ ոչ միայն համերգն է անշլագի վերածվել, այլև հետո նրա արտահայտություններն են տարածվել սոցիալական ցանցերում։

Ելույթը սկսվել է կես ժամ ուշացումով։ Երգչուհին ներողություն է խնդրել երկրպագուներից՝ կատակելով, որ «տարված է եղել համակրելի հայերի հետ զբոսանքով»։

 

View this post on Instagram

 

A post shared by Anita Tsoy (@anitatsoy) on Dec 14, 2018 at 7:24am PST

Երգչուհին «62info.ru»-ին պատմել է, որ ծրագրի անվան մեջ 10–ը իր շոուի հերթական թիվն է, իսկ 20-ը` բեմում երգելու տարիների քանակը։ «10|20»-ում ընդգրկվել են ինքնակենսագրության առանցքային պահերը։ Նա պատմել է, որ որոշել է շոուն նվիրել երազանքներին, «որովհետև 45-ից հետո իրեն բռնացրել է այն մտքի վրա, որ սկսել է ավելի քիչ երազել»։

 

View this post on Instagram

 

A post shared by Anita Tsoy (@anitatsoy) on Dec 9, 2018 at 5:40am PST

«Ոչինչ չի ստիպում հոգուն թռչել», – երկրպագուներին ասել է Ցոյը, հետո խոստովանել է, որ այդ ծրագիրը «կախարդական խթան» է դարձել, իսկ ինքը դեռ մի քանի վառ երազանքներ ունի, օրինակ` որդուն ամուսնացնելու մասին։

«Ուզում եմ, որ նրա ընտրյալը լավը լինի, Ռյազանում կան այդպիսիք», – ասել է երգչուհին։

Համերգի ընթացքում նա անընդհատ շփվել է հանդիսատեսի հետ, կատակել տղամարդկանց և կանանց հարաբերությունների, ամուսնության մասին։

«Տղամարդիկ, մենք պարզապես բույն չենք հյուսում, մենք ձվերի վրա ենք նստում», – դիմել է երգուհին դահլիճում գտնվող տղամարդկանց։

Անիտա Ցոյը կատարել է իր «Թռիչք», «Պահիր ինձ», «Երկինք» հիթերը, ինչպես նաև «Նոր ես» ստեղծագործությունը, որի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերին։ Հանդիսատեսը երկար ժամանակ չի ցանկացել հեռանալ, ծափահարությունները չեն դադարել։ Արդյունքում համերգը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել։

armeniasputnik.am