
Radiohead և The Cure բրիտանական ռոք-խմբերը հաջորդ տարի կընդգրկվեն ռոք-ն-ռոլի Փառքի սրահում: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Այդ պատվին կարժանան ևս երեք ռոք-խմբեր Մառախլապատ Ալբիոնից՝ The Zombies-ը, Def Leppard-ը և Roxy Music-ը: Ինչպես նաև երգչուհիներ Ջանեթ Ջեքսոնը և Սթիվի Նիքսը:
Հանդիսավոր արարողությունը պլանավորված է մարտի 29-ին: Այն, ինչպես սպասվում է, տեղի կունենա ՆյուՅորքի Barclays բրուքլինյան կենտրոնում: