
Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանում դեղին բաճկոնավորների այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ 87 մարդ է ձերբակալվել, հայտնում է France Info-ն:
Պարբերականի փոխանցմամբ, բախումները ոստիկանների ու ցուցարարների միջև սկսվել էին Ելիսեյան պալատի շրջակայքում, որտեղ ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել: