Վերջին շրջանում գիտնականները նկատել են շատ հետաքրքիր միտում սպիտակ արագիլների շրջանում: Մասնավորապես, խոսքն այն թռչունների մասին է, որոնք ապրում են Եվրոպայի տարածքում: Նկատվել է, որ չվելու ընթացքում տաք երկրներ չվող տեսակների թվաքանակը նվազել է: Ավելին, արագիլները Աֆրիկայում ձմեռելու փոխարեն նախընտրում են մնալ Եվրոպայում և ձմեռել աղբավայրերի մոտ տարածքում, ինչպես նաև որպես սնունդ օգտագործում են մնացորդները:
Կենսաբանների խումբը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Պորտուգալիայի տարածքում բնակվող արագիլների պոպուլյացիան վերջին 20 տարում աճել է 10 անգամ: Նրանց հաշվարկներով այժմ երկրում ապրում է շուրջ 14 հազար թռչուն:
Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են 48 պորտուգալական արագիլների տեղաշարժին: Իրենց աշխատանքում կենսաբաններն օգտագործեցին GPS-նշանները, որոնք թույլատրում են ֆիքսել ոչ միայն արագությունը, այլ նաև թռչունների տեղակայությունը: Պարզվել է, որ աղբավայրերը, որպես սննդի աղբյուր կարող են բավականացնել արագիլներին ամբողջ տարվա ընթացքում: Հենց այդ պատճառով են արագիլները որոշել իրենց բույները հյուսել աղբավայրերի հարևանությամբ, իսկ ինչ վերաբերում է սերունդ թողնելուն, ապա այն տեղափոխվել է մի փոքր վաղ ժամանակահատված: Վերարտադրողական շրջանից հետո արագիլները չեն չվում Աֆրիկա և մնում են պահապան իրենց սննդի աղբյուրին: Եթե խոսենք թռիչքի մասին, ապա այժմ արագիլները թռչում են 50 կմ հեռավորության վրա` նոր աղբավայրեր գտնելու համար:
Bionews