«Քաղաքական դաշտը գնալով կլանվում է լոկալ խնդիրների մեջ՝ օրակարգից դուրս թողնելով ամուսնապետական զույգի առաջադրած գլոբալ խնդիրները»
Advertisement 1000 x 90

«Քաղաքական դաշտը գնալով կլանվում է լոկալ խնդիրների մեջ՝ օրակարգից դուրս թողնելով ամուսնապետական զույգի առաջադրած գլոբալ խնդիրները»

Փաստաբան Վահե Եփրիկյանի հրապարակումը.

«Լուսավորը նշանառության տակ ա վերցրել ԲՀԿ-ին՝ դնելով իր՝ ընդդիմադիր կեցվածքի իմիտացիայի սկիզբը։
Լուսավորնե՛ր, լուսավորվե՛ք, ընդդիմադիր լինում են իշխանությանը։

Կարծում եմ Ծառուկյանը, ով անհամեմատ ավելի մեծ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական կապիտալ ունի, պատշաճ հակահարված պետք է հասցնի ֆեյք ընդդիմադրին, ինչը որ արդեն սկսել են մի շարք ԲՀԿ-ական գործիչներ։

Այս ֆոնին հետաքրքրանում է քայլողների դիրքորոշումը, բայց վերջիններս էլ դեռ բուռն քննարկումների մեջ են, թե ում քայլքն է առավել օգտակար եղել Նիկոլի համար՝ առանց գիտակցելու, որ աննիկոլ իրենք ոչինչ են՝ հավասարապես ոչինչ։

Այսպիսով, քաղաքական դաշտը գնալով կլանվում է լոկալ խնդիրների մեջ՝ օրակարգից դուրս թողնելով ամուսնապետական զույգի առաջադրած գլոբալ խնդիրները, և մինչև հայ հասարակությունը «սպիտակում» կամ «սևանում» է՝ բարիակադավորվելով մեկ դիմադիր, մեկ ընդդիմադիր ճամբարներում, բոլթոնյան «ուժեղ մանդատի» տերերը, «սթափ աչքից հեռու», հաջողությամբ սակարկում են պետականությամբ։

Հ.Գ.Վանեցյանին ասեք, որ նվիրատվությունը քրեական պատասխանատվությունից ազատելու հինք չէ»։



Նման նյութեր