Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ:
Նախ խաղի 28-րդ րոպեին, այնուհետև 53-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով: Սակայն «Սաութհեմթոն»-ին հաջողվեց երեք գնդակ հեղինակել և հաղթել 3:2 հաշվով: Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալը» 34 միավորով մնաց 5-րդ տեղում:
Այսպիսով՝ «զինագործների» անպարտելության շրջանն ավարտվեց: