
Բաշկիրիայում բնակելի տանը բռնկված հրդեհի զոհ են դարձել 3 մանկահասակ երեխա։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այս գիշեր՝ գյուղերից մեկում. այրվել է բնակելի մասնավոր տներից մեկը։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելիս հայտնաբերվել է երեք երեխայի մարմին, որոնցից 2-ը՝ 4 տարեկան, մեկը՝ 2 տարեկան։
Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ երեխաները տանը միայնակ են եղել՝ առանց մեծահասակների հսկողության։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երկու եւ ավելի անձի անզգուշությամբ մահ պատճառելը։
Բացի այդ՝ այս գիշեր հրդեհ է բռնկվել նաեւ Կազանում երկհարկանի բնակելի շենքի բնակարաններից մեկում, որտեղ հայտնաբերվել է երեք դի, նրանց թվում 2017 թվականի ծնված մանկահասակ երեխայի։