Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թիֆլիսից Երևան վերադառնալիս սկսում եմ մտածել, որ ՀՀ նախկին և ներկա իշխանությունները Հայաստանը տեղավորել և թողել են հենց այնտեղ, որտեղ և երևի պետք է գտնվեր Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությունում: Երևան մտնելիս, տեսնելով կեղտոտ փողոցները, կոտրված աղբարկղերը, փողոցային ծլարձակող առևտուըը, բացակա հանրային տրանսպորտը, սկսեցի մտածել, որ պետական, տնտեսական և հասարակական կյանքի անկազմակերպվածության առումով Հայաստանը իսկը ԵՏՄ անդամ պետություն է:
Քաղաքական համակարգի և քաղաքական խնդիրների առումով Հայաստանը կարող է արդեն Արաբական պետությունների լիգայի լիիրավ անդամ դառնալ: ՀՀ ամեն հաջորդ իշխանություն Հայաստանը և նրա 3000-ամյա մայրաքաղաքը հարմարեցնում է իր գավառական ճաշակին և նույնքան գավառական աշխարհընկալմանը: Վրաստանը դեպի Եվրոպա է ընթանում: Մենք մնացիք այս անտեր և հետամնաց ԵՏՄ-ում:
Բայց մե՞ր մեղքը որն է, մեր՝ ՀՀ այն քաղաքացիներինը, որոնք չեն ուզում Հայաստանը տեսնել ասիական, եվրասիական քաղաքական և հասարակական հետամնացության տիրույթում»:
Թիֆլիսից Երևան վերադառնալիս սկսում եմ մտածել, որ ՀՀ նախկին և ներկա իշխանությունները Հայաստանը տեղավորել և թողել են հենց…
Gepostet von Narine Mkrtchyan am Sonntag, 16. Dezember 2018