
Վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Այսպես, Դեֆանս գործարար թաղամասում Սուրբծննդյան տոնավաճառ մտնելիս բոլոր հյուրերից պահանջում են բացել պայուսակները, ինչպես նաև զննություն են անցկացնում մետաղորսիչի օգնությամբ: Տեղի բնակիչները նշում են, որ նման միջոցներ են ձեռնարկվում միայն խոշոր ահաբեկչական գործողություններից հետո: Տոնավաճառի այցելուներից ոչ ոք չի վրդովվում:
Տոնավաճառը բազմամարդ է, այցելուները խմում են տաք շոկոլադ և գլինտվեյն, գնում են ամանորյա զարդեր, ֆերմերային մթերքներ: Համանման միջոցներ են ձեռնարկված նաև Թյուիլրիի այգու մուտքի մոտ, որտեղ նույնպես Սուրբծննդյան տոնավաճառ է գործում: