Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում է ծննդյան օրը: Դեկտեմբերի 17-ին լրացել է Հռոմի քահանայապետի 82 տարին:
Հովվապետին առաջինը շնորհավորել են բարեգործական մանկական դիսպանսերի երեխաները, որը Վատիկանի աջակցությամբ բացվել է ավելի քան 90 տարի առաջ: Երեխաները Պապի մոտ ունկնդրության Էին եկել ծննդյան օրվա նախօրյակին եւ նրան են մատուցել մեծ տորթ՝ «Շնորհավորանքներ Ֆրանցիկոս պապին» մակագրությամբ: Տորթը զարդարված էր ամանորյա տոների խորհրդանիշերով՝ տոնածառերի և ձնեմարդկանց փոքրիկ պատկերաքանդակներով:
2013 թվականին ընտրված քահանայապետը շարունակում է ապրել Վատիկանի «Սուրբ Մարթայի տուն» հյուրանոցում՝ Առաքելական պալատի հարկաբաժիններն օգտագործելով որպես աշխատանքային առանձնասենյակ: Արգենտինայից տեղափոխվելով Վատիկան՝ Ֆրանցիսկոսը չի դավաճանել «հասարակ քահանայի» շատ սովորությունների:
Նա ամեն առավոտ իր օրն սկսում է 4:45-ին և, իր իսկ խոստովանությամբ՝ հաճախ է արտասանում «Լավ տրամադրության աղոթքը»: «Հումորի զգացումն այն բարիքն է, որը ես խնդրում են Աստծուց»,- պատմել է Ֆրանցիսկոսը: Պապի ևս մեկ գաղտնիքը ամուր առողջ քունն է: Քահանայապետը քնում է օրական վեց ժամ: