Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նար Դոսի 53 հասցեում գտնվող խանութներից մեկում: Հետաքրքիրն այն էր, որ նշված հասցեն ոչ թե պետք է խանութ լիներ, ինչպես նշված էր ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, այլ այդ հասցեում է գտնվում Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան: Analitik.am-ը փորձեց պարզել, թե այդ ինչպես է ստացվել, որ ՀՀ Սամբոյի ֆեդերացիան վերածվել է փայտե դռների խանութի: Մեր հետաքննությունը բավականին հետաքրքիր փաստեր ի հայտ բերեց այդ հասցեում գտնվող խանութների, պահեստների և առհասարակ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մասին:
Այցելելով այդ հասցեում գտնվող Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի դպրոց, մենք այնտեղ հայտնաբերեցինք մի քանի մասերից բաղկացած շինություն, որի միայն մի հատվածում էր տեղակայված դպրոցը: Այս կադրերում երևում է այն, ինչ անվանվում է դպրոց: