Ձանետի. Ինտերը ցանկանում է դառնալ ԵԼ-ի հաղթող
Advertisement 1000 x 90

Ձանետի. Ինտերը ցանկանում է դառնալ ԵԼ-ի հաղթող

«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Ձանետին մեկնաբանել է Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները:

Միլանցիները 1/16 եզրափակչում մրցելու են «Ռապիդի» հետ

«Վստահ ենք, որ կարող ենք կարևոր դեր խաղալ այս մրցաշարում: Գոհ ենք վիճակահանությունից, քանի որ Վիեննան այդքան էլ հեռու չէ: Լավ հնարավորություն ունենք հաջորդ փուլ անցնելու համար:

Հիասթափված ենք ՉԼ-ից դուրս մնալուց, բայց պատրաստ ենք լավ արդյունք ցույց տալ Եվրոպա լիգայում: Ցանկանում ենք դառնալ մրցաշարի հաղթող»,- Ձանետիի խոսքերը մեջբերում է UEFA-ի պաշտոնական կայքը: