Նոր տարին Լուսինե Թովմասյանը կդիմավորի Հնդկական օվկիանոսի ափին մի լավ արեւայրուք ընդունելուց հետո:): Գեղեցկուհին այս օրերին ամուսնու եւ դստեր հետ իր հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում:
Նա Ինստագրամի իր էջում գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում՝ կիսվելով ուղեւորությունից ստացած տպավորություններով:
«Պայծառ արեւ, տաք ավազ, ծովի լազուր ու վերջ. կատարյալ ձմեռը պատրաստ է: Դե, իսկ եթե անկեղծ, ես անհամբեր սպասում եմ առաջին ձյանը: Բայց քանի դեռ այն ուշանում է, պետք է մի քիչ էլ վայելել արեւը…»,-գրել է նա:
Լուսինեի մյուս գրառումը ակնթարթը որսալու մասին է.«Փոքրիկ ուրախություններ կան, որոնք չափազանց զբաղված լինելու պատճառով չենք նկատում, միշտ թողնում ենք հետոյին: Իսկ կյանքն այն է, ինչ տեղի է ունենում հիմա… հենց այս պահին: Գնահատե՛ք ամեն ակնթարթը: Ի վերջո, ամեն ինչ մեր ձեռքերում է»: