Մանկական ներկայացման ընթացքում օգտագործված բեմական ծխից 4-ամյա երեխա է թունավորվել
Advertisement 1000 x 90

Մանկական ներկայացման ընթացքում օգտագործված բեմական ծխից 4-ամյա երեխա է թունավորվել

Երեկ Էլբակյանների թատրոնում «Մարդուկ-ջարդուկ» ներկայացման ժամանակ բեմական ծխից 4 տարեկան երեխա է թունավորվել: Այս մասին Կարինե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե ներկայացման սցենարը հեքիաթի մոտիվներով է, դեռ չի նշանակում, որ այն մանկական է։ Երեկ մանկական ներկայացման ընթացքում բեմական ծուխ օգտագործեց թատերախմբերից մեկը, որից թունավորվել է իմ չորս տարեկան երեխան ու սուր ալերգիկ վիճակով գիշերը տեղափոխել ենք հիվանդանոց։ Սա, կարծում եմ, խնդիր է, որին ուշադրություն պետք է դարձնեն մշակույթի ու առողջապահության ոլորտների պատասխանատուները։ Մանկական ներկայացումներին երեխաներ են ներկա լինում, հարգելիներս, ու ոչ միայն հաճելի ժամանցի, այլ նաև երեխաների անվտանգության մասին պետք է հոգ տանել»: