«Պռոստո բառեր մի ասեք էլի, ասելու համար…»
Advertisement 1000 x 90

«Պռոստո բառեր մի ասեք էլի, ասելու համար…»

«Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ իրական ընդդիմությունը լինելու է «Իմ քայլը» դաշինքում։

Էտ առումով պարոն փոխվարչապետին երկու բան եմ ուզում ասեմ՝

Հարգելի պարոն փոխվարչապետ, երբ ձևավորվում էր Երևանի ավագանին, ձեր դաշինքի ավագանու ներկայացուցիչներից մեկը ասել է, որ «Իմ քայլը» դաշինքում է իրական ընդդիմություն լինելու ու եթե ԱԺ-ում նույն «ընդդիմությունը» պիտի լինի, ապա եկեք՝ թող չլինի էլի։

Երկրորդ՝ «Իմ քայլը» դաշինքը, ըստ տրամաբանության, ԱԺ-ում պիտի իր գործունեությամբ նենց քայլերի գնա, որոնք բխեն ձեր կուսակցության, ձեր կառավարության և ձեր կողմից հայտարարված ծրագրերից։ Այսինքն, պիտի իրանք ամեն ինչ անեն՝ պօ պլանու, հիմա եթե պիտի «Իմ քայլը» դաշինքից ընդդիմություն լինի, ստացվում է, որ իրանք դեմ կգնանք ձեր կուսակցությանը, ձեր ծրագրերին, ավելին՝ պիտի քննադատեն Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը /որը պիտի աներ իրական ընդդիմությունը/ ու տենց արել են երբեմնի ընդդիմադիրները։

Վնիմանիե վապրոս՝ Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին, ուզում եք ասեք «Իմ քայլում» մարդիկ կլինեն, որ դեմ կլինեն ձեզ ու դուք կհանդուրժեք նրանց պահել Ձեր կուսակցությունում։

Եթե այո, ապա սաղ հարամա լինում, եթե չէ, ապա ոնց եք պատկերացնում իրական ընդդիմությունը։

Ասածս ինչա՝ պռոստո բառեր մի ասեք էլի, ասելու համար։

Հ․Գ․ Ձեր ասածը էնա, որ Գալուստը հելներ ու քննադատեր ՀՀԿ-ին ու իրանց կառավարությանը»:

Ankakh Hayastan