«Ինչպե՞ս կարելի է որևէ այլ պետության հետ, թեկուզ դաշնակից, թեկուզ գործընկեր, պայմանագրի միջոցով պայմանավորության գալ ռազմական ծառայության վերաբերյալ…»
Advertisement 1000 x 90

«Ինչպե՞ս կարելի է որևէ այլ պետության հետ, թեկուզ դաշնակից, թեկուզ գործընկեր, պայմանագրի միջոցով պայմանավորության գալ ռազմական ծառայության վերաբերյալ…»

Աշոտ Ասատրյանի հրապարակումը.

«Ինչա՞ նշանակում՝ Մոսկվայի և Երևանի միջև կնքվում է պայմանագիր: Ու կնքվում է ոչ ավել, ոչ պակաս ռազմական ծառայություն իրականացնելու վերաբերյալ: Ասել է թե ՝ օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագիր: Չէ դե, ես իհարկե գիտեմ ինչ է դա նշանակում, բայց արդյոք պե՞տք է այդ աստիճան «համագործակցությունը»:

Բոլորիս համար էլ պարզ է, որ ռուսական կողմը «օտարերկրյա զիվորականներ» ասելով ընդհանրապես ինքն իր զորքը նկատի չունի: Առավել ևս չի պատրաստվում Հայաստանից դուրս բերել այստեղ ծառայություն իրականացնող իր զինվորներին: Հանուն արդարության նշենք, որ դա նույնիսկ մեզ համար ձեռնատու չէ այս պահին:

Բայց ինչպե՞ս կարելի է որևէ այլ պետության հետ, թեկուզ դաշնակից, թեկուզ գործընկեր, թեկուզ շատ մտերիմ պետության հետ պայմանագրի միջոցով պայմանավորության գալ ռազմական ծառայության վերաբերյալ, այն ընթացքում, երբ պետությունդ արդեն երկար տարիներ գտնվում է պատերազմական իրավիճակում ու դու պատկերացում անգամ չես կարող ունենալ, թե վաղը այդ պայմանագիրը ինչ վնասներ կարող է տալ քեզ»: