Արտակարգ դեպք ՀՀ ՊՆ զորամասերից մեկում. 19-ամյա զինվորը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ.
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք ՀՀ ՊՆ զորամասերից մեկում. 19-ամյա զինվորը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com