
«Մենակ մեր իրականության մեջ կարող էր լինել, որ, ասենք, մի ամբողջ նախընտրական քարոզաշավի ընթացքում 10 քաղաքական ուժ կռիվ էր տալիս խորհրդարանում ընդդիմություն աշխատելու համար: Դե, հիմա ընենց ժամանակներում ենք ապրում, որ «ամեն ինչ հանրային պահանջով է». դա ես չեմ ասում՝ ժողովրդի իշխանության ձևակերպումն է:
Իսկ ամենահետաքրքիրը հիմա այն է, որ երկու ուժ «ռինգում կռվում են», թե ո՞վ է ամենաընդդիմադիրը:
Խառը ժամանակներում ենք ապրում:
Երևի սա էլ էր հանրային պահանջ, հնարավոր է, չէ որ 70 մլն-անոց տոնածառն էլ էր այդ կոնտեքստում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աղվան Պողոսյանը: