Բրիտանացի կատարող Էդ Շիրանը դարձել Է 2018 թվականի ամենահաջողակ գաստրոլյորների վարկանիշի առաջատարը: Այդ մասին հայտնել Է Pollstar հրատարակությունը:
Համաշխարհային շրջագայության ընթացքում երաժիշտը հաջակցություն Divide ալբոմի 94 համերգ Է անցկացրել 53 քաղաքներում: Նա վաստակել Է 432 մլն դոլար, իսկ նրա ելույթներին ներկա լինելու համար վաճառվել Է 4,8 մլն տոմս:
Երկրորդ տեղում հայտնվել Է Թեյլոր Սվիֆթը, որին Reputation շրջագայությունն ավելի քան 345 մլն դոլար Է բերել: Տարվա հարյուր ամենաշահութաբեր համաշխարհային շրջագայությունները կազմակերպիչներին ու երաժիշտներին բերել են ընդհանուր առմամբ 5,6 մլրդ դոլար: Ընդ որում՝ Շիրանի եւ Սվիֆթի՝ հյուրախաղերից ստացված ընդհանուր եկամուտները կազմել են այդ գումարի 14 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցրել են Jay-Z-ը եւ Բեյոնսեն: Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում On the Run II հյուրախաղերի ընթացքում նրանք ելույթ են ունեցել 49 հարթակներում եւ ստացել 254,1 մլն դոլար:
Վարկանիշում նաեւ տեղ են գտել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Pink-ը, Բրունո Մարսը, Eagles-ը, Ջասթին Թիմբեռլեյքը, Ռոջեր Ուոթերսը, U2-ը եւ Rolling Stones-ը: Մայիսին Էդ Շիրանը Billboard Music Awards 2018 մրցանակն Է ստացել որպես տարվա լավագույն կատարող: Ընդամենը երգիչն անվանակարգվել Էր 15 պարգեւների եւ ստացել դրանցից վեցը: