
«Իմ քայլը» դաշինքի անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կշարունակի իր աշխատանքը կառավարությունում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարյանը: Նա հավելեց, որ գործադիրում կլինեն նաև բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Կարծում եմ՝ կառավարություն կգնան Սուրեն Պապիկյանը, Էրիկ Գրիգորյանն ու Արսեն Թորոսյանը: Արայիկ Հարությունյանը ևս ցանկություն է հայտնել գործադիրում աշխատելու, եթե ցանկությունը չփոխի»,- հավելեց Լենա Նազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am