Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-րը, Եղիսաբեթ II թագուհին հատուկ նվեր է պատրաստել 37-ամյա Մեգան Մարքլի համար:
Բանն այն է, որ Նորին Գերազանցությունը կամենում է դքսուհուն նշանակել արքայական հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին թագուհին կհայտարարի 2019 թ. առաջին օրերին: Կոնկրետ ինչի համար է պատասխանատու լինելու Մեգանը՝ հայտնի չէ: Ենթադրություններ կան, որ նրա տնօրինության տակ կգտնվեն կրթությունը, ֆեմինիզմը և արվեստները: Հիշեցնենք, որ ինքը՝ թագուհին, շուրջ 600 կրթօջախների հովանավոր է:
harpersbazaar.com.ua
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը