5 թիմերի անզիջում պայքար է սպասվում. Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը՝ «Հումորի լիգա» նախագծի եզրափակչի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

5 թիմերի անզիջում պայքար է սպասվում. Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը՝ «Հումորի լիգա» նախագծի եզրափակչի մասին. life.panorama.am

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի մասին Life.panorama.am-ը պատմել է մինչ դրա հեռարձակումը: Նախագիծը կարճ ժամանակում մեծ հաջողություններ ու դիտողականություն գրանցեց: Փուլ առ փուլ անցած մասնակիցները պայքարում էին եզրափակիչ հայտնվելու ու հաղթելու համար, եւ ահա եզրափակիչը մոտենում է, այն կկայանա Ամանորին: Իսկ մինչ այդ Life.panorama.am-ը զրուցել է«Հումորի լիգայի» գլխավոր պրոդյուսեր Արմեն Սուքիասյանի հետ:

– Արմեն, «Հումորի լիգան» մոտենում է եզրափակչին, եւ որպես պրոդյուսեր՝ ուզում եմ նախ լսել ձեր ամփոփիչ գնահատականը՝ այն, ինչ մտածում էիք նախագիծը սկսելիս, կարողացա՞ք իրականացնել:

– Այո, մեր սպասումներն արդարացվեցին՝ ունենք շատ բարձր հեռուստավարկանիշ, թիմերը սիրվել են հանդիսատեսի կողմից, նախագիծը ունի երկրպագուներ, սոցիալական ցանցերում բարձր դիտողականությնուն:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք մեր երիտասարդների հումորի զգացումն ու հումորով պայքարելը:

– Հեռուստաֆորմատում դեռ նման փորձ չունեցող մարդկանց համար շատ հետաքրքիր էքսպերիմենտ էր, ու մենք հասկացանք, որ շատերը ունեն փայլուն ապագա՝ թե որպես արտիստ, թե որպես սցենարիստ, եւ թե որպես ադմինիստրատիվ թիմ:

– Արմեն, մեր երիտասարդների հումորի զգացումը եւ այն բեմում ներկայացնելու կարողությունը հասցրե՞ց զարգացում ապրել անցած փուլերի ընթացքում: Ի դեպ՝ հումորը չափման միավոր չունի, բայց խելացի հումորը, թերեւս, ամենակարեւորն է: Այս իմաստով նրանց կարողությունները ձեզ գոհացնո՞ւմ են:

– Այո, մասնակիցները օր օրի աճում են, ինքնազարգանում, այստեղ լուրջ է նաեւ շատ փորձառու գեղարվեստական ղեկավարներ՝ Վահե Խաչատրյանի եւ Արսեն Հարությունյանի ներդրումը:

– Ե՞րբ է կայանալու եզրափակիչը, քանի խումբ կհայտնվի եզրափակչում, եւ ի՞նչ է սպասվում հաղթողին:

– Եզրափակիչին կհետեւեք Ամանորին: 5 թիմերի անզիջում պայքար է սպասվում, ի դեպ՝ ժյուրին արդեն վերածվել են մարզիչների, ովքեր էլ խաղալու են իրենց ընտրած թիմերի հետ, այս մասով մենք ունենք էլի շատ հետաքրքիր զարգացումներ: Հաղթողին սպասվում է դրամական պարգեւ՝ 1.000.000 դրամ, ինչպես նաեւ հաղթող թիմը կմասնակցի հունվարին Օդեսայում կայանալիք «Лига смеха» փառատոնին:

– Եվ հետաքրքիր է՝ արդյոք «Հումորի լիգա» նախագիծը կունենա երկրորդ եթերաշրջան:

– Այո, վստահաբար, մենք շատ շուտով կհրապարակենք այդ մասին, բայց այս պահին կենտրոնանում ենք ավելի շատ եզրափակչի եւ Օդեսայում կայանալիք փառատոնի վրա:

life.panorama.am



Նման նյութեր