
«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, որ ռուսական թիմի մարզչական շտաբից Սարգիս Հովսեփյանն աշխատանքի է անցնելու Հայաստանի ազգային հավաքականում:
Սյոմինը նշել է, որ ուրախ է այդ առիթով, քանի որ Հովսեփյանը կարող է իրեն ակումբի համար հարմար թեկնածուներ խորհուրդ տալ:
Խոսելով Հայաստանի հավաքականի այժմյան թեկնածուների մասին՝ Սյոմինն առանձնացրել է Մխիթարյանին:
«Մեծ հաճույքով Մխիթարյանին կվերցնեի իմ թիմ»,- նշել է Սյոմինը:
Սիրարփի Աղաբաբյան