Արգիշտի Կիվիրյանի հրապարակումը.
«Ըստ պտտվող լուրերի, նախօրեին Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, նույն ինքը 2016թ-ի ապրիլին պաշտոնից հեռացված ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, ում անվան հետ էր կապվում ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները, որոնք հանգեցրին հայկական կողմի մեծաքանակ զոհերի։ Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա որ արժանիքի համար է կատարվել այս նոր նշանակումը և ինչ նպատակ է այն հետապնդում…»