Դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան և Իսակով փողոցների հատման մասում գտնվող, կամրջի հարևանությամբ գործող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի հարևանությամբ անցնող երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ: Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված խողովակից հայտնաբերել են կախված վիճակում՝ 25-30 տարեկան երիտասարդի դի: Այս պահին իրավապահները սպասում են, որ դեպքի վայր ժամանի դատական բժիշկը:
Ոստիկանությունն ու քննաչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև բջջային հեռախոս և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հեռախոսը պատկանում է կախվածին:
Այնուհետև, ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 37-ամյա Մարատ Մարգարյանն էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: