Բրիտանական «ESPN»-ը խոսել է Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության մասին:
Հաշվի առնելով այն խոսակցությունները, թե Մխիթարյանը կարող է արդեն հունվարին կարիերան շարունակել «Յուվենթուսում», պարբերականը կատարել է վերլուծություն:
Ըստ պարբերականի՝ մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը չի տեղափոխվի մանչեսթերյան ակումբից, քանի որ նրա վրա մեծ գումարներ են ծախսվել, որոնք հենց այդպես չեն կորչի:
Պարբերականը նշում է, որ Մխիթարյանը ևս ցանկանում է կարիերան շարունակել անգլիական ակումբում և մեծ նպատակներ ունի այս ակումբի հետ կապված:
Ըստ վերլուծության՝ Մխիթարյանի տեղափոխության հավանականությունը 15 տոկոս է:
Այս 15 տոկոսում մեծ դեր ունեն Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի և թուրինյան ակումբի լավ հարաբերությունները:
Սիրարփի Աղաբաբյան