Աշոտ Ասատրյանի գրառումը. «ԳՇ հետախուզության պետը երրորդ կամ չորրորդ կալիբրի պաշտոն չէ ու եթե նրան աշխատանքից ազատում են, ապա տակը հաստատ որևէ հիմնավոր բան պետք է լինի, որ հատկապես դա տեղի է ունենում 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո:
Հա, դուք իհարկե կասեք՝ եթե մեղավոր էր, թող դատեին: Ես էլ իհարկե կպատասխանեմ՝ թող չդատողին էլ դատեն, մեղավորներին էլ վրից դատեն: Բայց մինչև այդ թեման իդեալական մաքրված չլինի աշխատանքից ազատված անձը իմ կարծիքով չպետքա նշանակվի որևէ պետական կառույցում աշխատանքի հատկապես, որպես ՀՀ վարչապետի խորհրդական:
Եթե մարդուն սխալ տեղն են հեռացրել, թող հեռացնողները պատժվեն: Եթե ճիշտ տեղն են հեռացրել, թող չդատողները ու հեռացվողը պատժվի: Մի խոսքով, թեման բացելուց առաջ նախ պետք է այդ թեմայի հետ գործ ունեցած բոլոր մեղավորները պատժվեն:
Իսկ այս ընթացքում բանակից հեռացվում է գեներալ Լևոն Մնացականյանը»: