«Մի շատ մտահոգիչ հարց եմ ուզում առաջ քաշեմ…»
Advertisement 1000 x 90

«Մի շատ մտահոգիչ հարց եմ ուզում առաջ քաշեմ…»

Տիգրան Արեգունու հրապարակումը.

«Ժող ջան մի շատ մտահոգիչ հարց եմ ուզում առաջ քաշեմ ու ցանկալի է, որպեսզի տարբեր հարթակներում այս թեմայով քննարկումներ ծավալվեն։

Բոլորս էլ նկատել ենք Հայաստանում հնդիկների, ֆիլիպինցիների և այլ օտար երկրների քաղաքացիների ավելացումը։ Ու նրանք տուրիստներ չեն այլ էժան աշխատուժ։

Խնդրի վերաբերյալ առաջ են գալիս մտահոգվելու մի քանի ուղղություններ։
1․ Աշխատատեղերի։ Հայաստանի գործազրկության նման մակարդակի պարագայում պետք է այնպիսի օրենսդրություն ձևավորել, որը չի խրախուսի այլ երկրներից էժան աշխատուժի ներգրավումը։
2․ Թրաֆիկինգի խնդիրը։ Լավ կլինի իրավապահ մարմինները և լրագրողները հետաքննություն անցկացնեն այս թեմայով և հասկանան, որքանո՞վ է օրինական վերոնշխալ աշխատուժի օգտագործումը, ի՞նչ պայմաններում են ապրում այդ մարդիկ, որքանո՞վ է նրանց ներկայությունը բարձրացնում հետագայում հանցագործությունների աճի հավանականությունը և այլն։
3․ Դեմոգրաֆիական խնդիրը։ Օտարերկրյա աշխատուժի ներկայացուցիչները հիմանակնում արական սեռի են, ինչը ժամանակի ընթացքում, նրանց հիմնավորման դեպքում, կհանգեցնի լուրջ դեմոգրաֆիական խնդիրների։
4․ Եվրոպայի դառը օրինակը։ Բոլորս էլ տեսնում ենք, թե միգրացիան ինչ լուրջ խնդիր է դարձել Եվրոպայի համար։ Կարո՞ղ ենք արդյոք մենք նման խնդրի առաջ կանգնելու դեպքում դուրս գալ դրա տակից։

Այս և թեմային վերաբերվող այլ հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները։ Լավ կլիներ քննարկումները կառուցողական և գործնական հունով ընթանան և ծավալվեն ոչ միայն հանրային սեկտորում այլև կառավարությունում, իրավապահ մարմիններում, նորընտիր Ազգային Ժողովում և այլ պատկան մարմիններում։

Առաջ է գալիս նաև ազգային անվտանգության խնդիր, որի համար էլ նշում եմ Armen Grigoryan-ին»։