
«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Օսիպյանն էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում»։
Հիշեցնենք, որ Վրաստան կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման միասնական կենտրոնում, նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայության գործակալության Ռուսթավիի կենտրոնում: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է նաև պարեկային ոստիկանություն: