Հռոմի պապը հորդորել է Սուրբ Ծնունդը չվերածել «պերճաշուք իրադարձության»
Advertisement 1000 x 90

Հռոմի պապը հորդորել է Սուրբ Ծնունդը չվերածել «պերճաշուք իրադարձության»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Սուրբ Ծնունդի իսկական նպատակը նվերների փոխանակումը չէ, և հորդորել է այդ տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»: Այդ մասին հայտնել է Vatican News առցանց-պորտալը:

Դեկտեմբերի 19-ին կայացած ընդհանուր ունկնդրության ընթացքում նա ասել է, թե «գովազդը մեզ ասում է միմյանց ավելի ու ավելի շատ նոր ընծաներ նվիրել»:

«Բայց ո՞րն է այն տոնակատարությունը, որն Աստված սպասում է մեզանից»,- հավելել է քահանայապետը: Նրա խոսքով՝ «Սուրբ Ծնունդի խորհուրդն այն է, որ լսենք Աստծո անխոս ձայնը»:

«Ես խնդրում եմ ձեզ՝ եկեք Սուրբ Ծնունդը չվերածենք «պերճաշուք իրադարձության»,- նշել է Հռոմի պապը:

Նա նաև հիշեցրել է տոնի պատմությունը և երջանիկ Սուրբ Ծնունդ մաղթել բոլորին: Եվրոպական երկրների մեծ մասում Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են լույս դեկտեմբերի 25-ի գիշերը:

 



Նման նյութեր