Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը «Հանրային ռադիոյի» թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ նա Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցել էր 2017 թվականի հունվարին՝ հիմնավորելով. «Պետք է կրել նաև քաղաքական և թիմային պատասխանատվություն»:







