
«Մենք հաջողված ենք այնքան, ինչքան մեր ներսում ունենք ուժ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել ու չսպասել ինչ-որ մեկի անելիքին: Հետևաբար, սա է այն առանցքային տրամաբանությունը, որը մենք այսօր փորձում ենք ՀՀ-ում գործարկել, մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ-ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել, որ սպասելու փոխարեն գործեն»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ներուժ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: