
Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում կայացավ լոնդոնյան դերբին` «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» հետ:
Պոչետինոյի ֆուտբոլիստները վրեժ լուծեցին Պրեմիեր լիգայում կրած պարտության համար: «Տոտենհեմը» վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Սոնը և Ալին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում խաղադաշտ մտավ մեկնարկային րոպեներից: