Ամեն տարի Սուրբ Ծնունդից մեկ շաբաթ առաջ թագավորական ընտանիքի անդամներն ու այլ հարազատներ հավաքվում են մեծ, տոնական սեղանի շուրջ՝ Բուքինգեմյան պալատում։ Չնայած, երկու եղբայրենի թշնամանքի մասին շրջանառվող խոսակցություններին, նրանք չէին կարող բաց թողնել այն։
Այս տարի ճաշին առաջինը ժամանել են արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը, ինչպես նաեւ Քեյթ Միդլթոնը՝ արքայազն Ուիլյամի եւ երեխաների հետ։ Անցյալ տարի Մեգանն առաջին անգամ էր հրավիրված ճաշին, իսկ այսօր նա արքայազն Հարրիի կնոջ եւ ապագա երեխայի կարգավիճակում է։
Հարրին հրաժարվել էր եղբոր՝ Ուիլիամի հետ ամենամյա ամանորյա որսի գնալ Սանդրինգեմում։ Պարզվել է, որ որոշման պատճառը կրկին Մեգան Մարքլն է, ում բացարձակապես դուր չի գալիս այս ընտանեկան ավանդույթը։ Արքայազնը պաշտպանել է հղի կնոջ դիրքորոշումը միայն նրան չվշտացնելու համար։ Միայն թե միապետական ընտանիքում սովոր չեն նման ձեւակարգությունների. կան սովորույթներ, որոնք պարտավոր են հարգել բոլորը։