2017-թվականից Հայաստանի սամբոյի չեմպիոն Կոլյա Կարապետյանը գտնվում է հիվանդանոցում: Հասկանալու համար, թե ինչու է Կոլյան հայտնվել այս վիճակում Analitik.am-ը զրուցել է Կոլյայի հոր՝ Հրաչ Կարապետյանի հետ: Նա մեզ հայտնեց, որ 2017 թվականի մայիսի 20-ին Կոլյա Կարապետյանը Մինսկ քաղաքում մասնակցել է սամբոյի Եվրոպայի առաջնությանը, որի ժամանակ գրավել է 3-րդ տեղը: Մրցումների ավարտից հետո Կոլյայի ինքնազգացողությունը վատացել է, նա գնացել է հիվանդանոց, որտեղ պարզել են, որ արյան զեղում ունի:
Զրուց է եղել նաև Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի հետ, ով ասաց, որ իրենց կազմակերպությունը ՀԿ է և կարողանում է օգնել այնքանով, որքանով հնարավոր է.
Ամբողջությամբ՝ analitik.am