Հայկական արմատներով ամերիկացի հայտնի երգչուհի Շերի՝ Լոս Անջելեսում գտնվող երկհարկանի շքեղ բնակարանը վաճառվում է 7 մլն դոլարով, փոխանցում է Daily Mail-ը:
Երգչուհին բնակարանը գնել էր 2006-ին, իսկ 2013-ին տեղափոխվել է այնտեղից:
Հայտնի է, որ բնակարանի կահույքի հեղինակը հայտնի դիզայներ Մարթին Լոուրենս Բուլարն է, որը համագործակցել է նաև Քարդաշյան քույրերի հետ՝ կահավորելով նրանց առանձնատները:
Բնակարանը մեկ հարկանի է եղել, սակայն մինչև Շերի՝ այն ձեռք բերելը, նախկին սեփականատերն այն միացրել է վերևի հարկի բնակարանի հետ: