Անուշ Հարությունյանի գրառումը.
«Ժողովուրդ ջան, խնդրում եմ, անկած թռչունների տեղը նկարագրելիս արեք դա հնարավորինս մանրամասն… գրում եք՝ Տիգրան մեծի պողոտայում… այդ պողոտան մի քանի կիլոմետր է, ախր: Կամ դնում եք միայն նկարը, թե՝ ես էլ եմ տեսել:
Խնդրում եմ մանրամասն գրել՝ որտե՞ղ եք տեսել, ո՞ր հատվածում, կողքին ի՞նչ կար, փողոցի կամ այգու կամ օպերայի ո՞ր հատվածն է…
Խնդրում ենք տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 010206040 կամ 012906090 համարներով: Կամ գրեք հենց այստեղ կամ PM նամակով: Ցանկացած ձևով տեղեկացրեք:
Ձեռք չտալ, չվերցնել, ուղղակի զանգահարել և կոնկրետ տեղը նկարագրել, եթե հնարավոր է՝ սպասել. մեր նմուշառող տեսուչն անմիջապես կմոտենա»: