«Մեծացեք, բարեկամներ, որքան կարող եք շուտ մեծացեք…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեծացեք, բարեկամներ, որքան կարող եք շուտ մեծացեք…»

Լրագրող Վահե Մակարյանի գրառումը. «Քանի որ արդեն նամակներ եմ ստանում, թե էդ ոստիկանությունը էդքան պարա՞պ է մնացել, որ պաշտոնական էջով արդեն իմ նյութի ուղղակի և անուղղակի խոսքի իրենց ընկալումների վերաբերյալ պարզաբանում է տարածում, ստիպված եմ ի պատասխան՝ իմ ուղղակի խոսքով մի ամանորյա մաղթանք հղել հայրենի ոստիկանությանը․

«Մեծացեք, բարեկամներ, որքան կարող եք շուտ մեծացեք և հասունացեք ու թարգեք վերջապես ձեր պատկերացումներին չհամընկնող ամեն նյութի մեջ մազ ման գալ ու ընկնել լրագրողների հետևից, էս երկրում լիքը գործ կա անելու, լիքը մարդ կա ասֆալտին փռելու և այդ ամենը «պատահական» նկարելու-ցույց տալու, ախր վերջապես էս հեղափոխությունը ձեր վրա պիտի՞ ազդի, թե՞ ոչ։ Ես ձեզ նոր տարում խելք, միտք և վճռականություն եմ մաղթում՝ իսկապես հեղափոխվելու և հեղափոխական աուրայով տոգորվելու համար, դուրս եկեք 90-ականներից մինչ օրս չփոփոխվող 02-ի ռեպորտաժների ոճային առանձնահատկությունների ծիրից, փոխեք ձեր սև-սպիտակ-լամպըվի մտածողությունը, որդեգրեք նոր մոտեցումներ և նոր քաղաքականություն մամուլի հետ հարաբերություններում, լցվեք սիրով և հանդուրժողականությամբ (սա ինձ էլ է վերաբերվում), մի խոսքով՝ եղեք, հարուստ, երջանիկ, ինչո՞ւ ոչ, դուխով՝ բայց նորից եմ կրկնում՝ խելքով»։

Շնորհակալություն։ Պաչ։ ?»: